ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ 

«Բնակարաններ պատերազմի մասնակիցների ընտանիքներին» սոցիալական բնակարանաշինության ծրագիրը «Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության նախագիծն է։ Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել պատերազմի մասնակիցների ընտանիքներին ձեռք բերելու սեփական բնակարան ամսական մարման հնարավորությամբ՝ առանց տոկոսների ու հավելյալ վճարների։

Ծրագրի համակարգող – «Համահայկական կոնգրես» բարեգործական ՀԿ

Կառուցապատող — «Վեստ Հաուս» շինարարական ՍՊԸ

Ծրագրի շահառուները — պատերազմի մասնակիցներ, պատերազմում զոհված զինվորականներին ընտանիքներ

ԹԱՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Թաղամաս – Ընդհանուր օգտագործման տարածքներով, զարգացող ենթակառույցներով գոտի, որի հիմքում դրված է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները:

Տեղակայում – Ձորաղբյուր, Երևանից  հեռավորությունը՝ 7 կմ, Երևանի կենտրոնից հեռավորություն՝ 14 կմ

Ճանապարհը – Ամբողջությամբ ասֆալտապատ

Կոմունիկացիաներ 2022 թ․-ին – էլեկտրականություն, ջուր, գազ (թաղամասում), տրանսպորտ

Միջավայր – Հողատարածքը գտնվում է էկոլոգիապես մաքուր միջավայրում՝ որակյալ օդով, գեղեցիկ տեսարանով և գյուղական կենցաղից հեռու տարածքում․ տիպիկ արևմտյան արվարձանային ավան։

ԿԱՆԱԴԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Առանձնատների կառուցման ոլորտում SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ) կանադական տները լավագույն տարբերակներից է։

ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆ

OSB-3 (արտաքին 2 շերտ) — 12 մմ հաստությամբ

ՊԵՆՈՊՈԼԻՍՏԵՐՈԼ  — 100-150 մմ հաստությամբ

ՓԱՅՏ — 50×100 մմ, 100×100 մմ, 75×150 մմ, 150×150 մմ


ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն՝ հերմետիկ ջերմ կոնստրուկցիա, ձմռանը տաք է, իսկ ամռանը՝ զով։ Ընդամենը 17 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 3 մետրանոց քարե պատի նույն ցուցանիշին։ Հարավային բևեռում գտնվող ամերիկյան Ամունդսեն-Սքոթ արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Կայանում միջին տարեկան ջերմաստիճանը  -49 աստիճան է, իսկ տարեկան առավելագույնը հասնում է մինչև -60 աստիճան։


ԱՄՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ

Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը, որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալանոց երկրաշարժի։  Ստանդարտներին համապատասխան կառուցված կանադական տան շահագործման ժամանակահատվածն առնվազն 100 տարի է։ 

«Բնակարաններ զինվորականներին» ծրագրի շրջանակներում կառուցվելու են 2 տիպի բնակարաններ․

  • ԷԿՈ-ԹԱՈՒՆ-ՀԱՈՒՍՆԵՐ (80 ՔՄ և 160 ՔՄ)
  • ԿԱՆԱԴԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ (ՍԿՍԱԾ 48 ՔՄ-ԻՑ)

ԷԿՈ-ԹԱՈՒՆ-ՀԱՈՒՍ 160

Կառուցապատման մակերեսը — 160 քմ

Տան չափսերը – 13,4 մ * 6 մ

Ներքին մակերեսը — 145 քմ

Հողատարածք (ներառյալ բնակարանը) – 160 քմ (26,4 մ * 6 մ)

Ներքին բաժանում – ավտոտնակ, հյուրասենյակ-խոհանոց, միջանցք, աստիճանավանդակ, պահարան, տնտեսական սենյակ, 2 սանհանգույց, 3 ննջասենյակ

Ավարտական վիճակը — արտաքինից ավարտուն, ներքին կոմունիկացիաներն անցկացված, հարթեցված պատերով ու հատակով։

Հողատարածքի արժեքը – 3 մլն ՀՀ դրամ (1 քմ – 19000 ՀՀ դրամ)

Շինության արժեքը – 28,8 մլն ՀՀ դրամ (1 քմ – 180000 ՀՀ դրամ)

Դրամաշնորհ (25%) – 7,2 մլն ՀՀ դրամ

Մնացորդ — 21,6 մլն ՀՀ դրամ

Վճարումը կարող եք անել և՛ հիփոթեքային վարկավորմամբ, և՛ առանց բանկի մաս-մաս վճարմամբ (30% կանխավճարով)։

ԷԿՈ-ԹԱՈՒՆ-ՀԱՈՒՍ 80

Կառուցապատման մակերեսը — 80 քմ

Տան չափսերը – 8,4 մ * 4,8 մ

Ներքին մակերեսը — 70 քմ

Հողատարածք (ներառյալ բնակարանը) – 105 քմ (22 մ * 4,8 մ)

Ներքին բաժանում – հյուրասենյակ-խոհանոց, միջանցք, աստիճանավանդակ, 2 սանհանգույց, 2 ննջասենյակ

Ավարտական վիճակը — արտաքինից ավարտուն, ներքին կոմունիկացիաներն անցկացված, հարթեցված պատերով ու հատակով։

Հողատարածքի արժեքը – 2 մլն ՀՀ դրամ (1 քմ – 19000 ՀՀ դրամ)

Շինության արժեքը – 14,4 մլն ՀՀ դրամ (1 քմ – 180000 ՀՀ դրամ)

Դրամաշնորհ (25%) – 3,6 մլն ՀՀ դրամ

Մնացորդ — 10,8 մլն ՀՀ դրամ

Վճարումը կարող եք անել և՛ հիփոթեքային վարկավորմամբ, և՛ առանց բանկի մաս-մաս վճարմամբ (30% կանխավճարով)։

ԿԱՆԱԴԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ

Կառուցապատման մակերեսը — սկսած 48 քմ-ից

Հողատարածք մինչև 500 քմ – 1 քմ – 19000 ՀՀ դրամ

Շինության 1 քմ-ի արժեքը – 180000 ՀՀ դրամ

Դրամաշնորհ շինության արժեքի — 25% 

Մնացորդ — 135000 ՀՀ դրամ/քմ

Վճարումը կարող եք անել և՛ հիփոթեքային վարկավորմամբ, և՛ առանց բանկի մաս-մաս վճարմամբ (30% կանխավճարով)։

ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԾՐԱԳՐԻՑ 

Ծրագրին կարող են  պատերազմի մասնակիցների ընտանիքները։

ՔԱՅԼ 1․ Լրացնում եք առցանց հայտը։ Հրավիրում ենք գրասենյակ պայմաններին մանրամասն ծանոթանալու համար։

ՔԱՅԼ 2․ Դրամաշնորհի հաստատման դեպքում կարող եք ստորագրել պայմանագիր կառուցապատման վերաբերյալ։

ՔԱՅԼ 3․ Կառուցապատողի հաշվին եք փոխանցում հողատարածքի գնման գումարը, նոտարական պայմանագրով և կադաստրային գրանցմամբ Ձեզ է հատկացվում հողամասի Ձեր մասնաբաժինը։

ՔԱՅԼ 4․ Տրամադրում եք լիազորագիր կառուցապատողին Ձեր անունից հանդես գալու համար։ Մշակվում են կառուցապատման փաստաթղթերը։

ՔԱՅԼ 5․ Մեկնարկում են շինարարական աշխատանքները, վճարում եք կառուցապատման արժեքի 30 տոկոսը։

ՔԱՅԼ 6․ Եթե առանց հիփոթեքի եք գնում, շինարարական աշխատանքներին զուգընթաց իրականացնում եք Ձեր ամսական վճարումները։

ՔԱՅԼ 7․ Բնակարանները հանձնվում են պատվիրատուներին 2022 թ․ դեկտեմբերին։

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը